Bang With Friends ծառայությունը, որը թողարկվել է Facebook –ում և առաջարկում է մի կողմ դնել ավելորդ սոցիալական ծեսերը և ձեր ընկերների շարքում փնտրել նրանց, ովքեր համաձայն են ձեզ հետ սեքսով զբաղվել, հասանելի է սմարթֆոնների վրա:  Bang With Friends վեբ-հավելվածի ստեղծողները, որը թարգմանաբար նշանակում է «Քնիր ընկերներիդ հետ», $1 միլիոնի ներդրում են կատարել և թողարկել են պաշտոնական բջջային տարբերակը:

Android  սմարթֆոնների համար նախատեսված Bang With Friends-ը կոչվում է հենց Bang With Friends, իսկ  iOS բջջային հարթակի համար նախատեսված տարբերակը՝ BWF:

Եթե դուք ծանոթ չեք հավելվածի նախատիպին, ահա կարճ բովանդակությունը: Դուք գրանցվում եք հավելվածի մեջ ձեր Facebook-ի հաշվի միջոցով, որից հետո կարող եք նշել այն ընկերներին, ում հետ կցանկանայիք քնել: Սակայն վերջիններս այդ մասին կիմանան միայն այն ժամանակ, եթե նրանք նույնպես ձեր նկատմամբ սեքսուալ ցանկություններ ունեն և նույնպես որոշել են այն արտահայտել ծառայության միջոցով: Իրար ընտրած օգտատերերին գալիս է համապատասխան հաղորդագրություն:

Այսպիսով, Bang with Friends-ի ծրագրավորողները օգնում են մարդկանց գտնել մեկը մյուսին: Այդ գաղափարը դուր է եկել մեծ քանակությամբ օգտատերերին, ովքեր ամաչում են բացահայտ կերպով արտահայտել իրենց զգացմունքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել